Մեր Պատմությունը
AppZone-ը՝ նորարարական էլեկտրոնիկայի խանութ, ստեղծվել է այն գաղափարով, որ որակը պետք է լինի հասանելի բոլորին։
ԻՆՉՈՒ՞ ՎՍՏԱՀԵԼ ՄԵԶ
«Appzone» խանութը հիմնադրվել է՝ նպատակ ունենալով առաջարկել ժամանակակից և բարձրորակ էլեկտրատեխնիկա՝ ինչպես կենցաղային, այնպես էլ պրոֆեսիոնալ օգտագործման համար: Մեր տեսականին ընդգրկում է՝ հեռուստացույցներ, սառնարաններ, լվացքի մեքենաներ, համակարգիչներ, սմարթֆոններ, խելացի աքսեսուարներ և այլ տեխնիկա՝ միջազգային ճանաչում ունեցող բրենդներից:
Մեր կարգախոսն է՝ նորագույն տեխնոլոգիաները՝ յուրաքանչյուրի համար հասանելի։
«Appzone»-ում մենք յուրաքանչյուր հաճախորդի մոտենում ենք անհատապես՝ առաջարկելով ամենաօպտիմալ տարբերակները՝ համապատասխան հաճախորդի կարիքներին և բյուջեին:
Մենք պարբերաբար թարմացնում ենք մեր տեսականին, հետևելով միջազգային շուկայի նորություններին, և ապահովում ենք տեխնիկայի լայն ընտրանի՝ ավելի քան 3000 ապրանքատեսակով։ Մեր մասնագետները պատրաստ են օգնել ընտրության, տրամադրել խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում ապահովել տեխնիկայի տեղադրում։
«Appzone» խանութը համագործակցում է բազմաթիվ պաշտոնական մատակարարների և ապրանքանիշերի հետ՝ ապահովելով որակ, երաշխիք և վստահելի սպասարկում:
Ամբողջ տեխնիկան՝ մեկ վայրում
Appzone-ը այն վայրն է, որտեղ հավաքված են նորագույն և բարձրորակ էլեկտրատեխնիկայի մոդելները՝ սմարթֆոններ, համակարգիչներ, հեռուստացույցներ, խելացի սարքեր և կենցաղային տեխնիկա: Մեր նպատակն է ապահովել հարմարավետ գնումների միջավայր և տեխնոլոգիաների հասանելիություն բոլորին:
Որակյալ տեխնիկա՝ մատչելի գնով
Մենք առաջարկում ենք միայն պաշտոնական մատակարարներից ներմուծված սերտիֆիկացված ապրանքներ՝ լրիվ երաշխիքով և շահավետ գներով: Appzone-ը հուսալի ընտրություն է նրանց համար, ովքեր փնտրում են բարձր որակ և մատչելիություն՝ առանց զիջումների: